Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհը հասել է արդեն շատ կարևոր տարածքների

Հետաքրքիր

Անտառային հրդեհը չորեքշաբթի հասել է Թուրքիայի արևմուտքում գտնվող ջերմաէլեկտրակայանին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղական իշխանությունները:«Կրակը տարածվել է ՋԷԿ-ի վրա։ Այս պահին ընթանում են տարհանման աշխատանքներ: Բոլոր մարդկանց տարհանում են կայանից, ինչի կապակցությամբ հնչում են ազդանշաններ», – ասված է Մուղլա նահանգի Միլաս քաղաքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ գտնվում է ՋԷԿ-ը:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ Միլասում գտնվող ՋԷԿ-ին վտանգ է սպառնում։

Սակայն նա նշել է, որ ՋԷԿ-ի մերձակայքում հրդեհը հանգցնելն ավելի հեշտ կլինի, եթե այնտեղ դադարեն ուժեղ քամիները, որոնք զգալիորեն բարդացնում են հրշեջների աշխատանքը:Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախներ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։Տարերային աղետի զոհերի թիվը հասել է 8-ի, տուժել է ավելի քան 850 մարդ: