ՀՐԱՏԱՊ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Կենտրոն վարչական շրջանում փակ պահել փողոց նայող պատուհանները․ ԱՀԱ ԻՆՉՈՒ

Հետաքրքիր

Կենտրոն վարչական շրջանում բույսերի բուժման աշխատանքներ են։ Այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։00-ը, սրսկիչ մեքենան կլինի Վարդանանց (Խանջյանից մինչև Նար-Դոսի փողոց), Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված), Ալեք Մանուկյան, Իսահակյան փողոցներում։

«Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։ Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ը։