Ելակով և բանանով համեղ տորթ, որ պետք չէ թխել․ պարզ և անչափ համեղ

Խոհանոց Հետաքրքիր

Նման աղանդեր պատրաստելու համար ձեզանից շատ ժամանակ չի պահանջի: Ի դեպ, ելակի փոխարեն կարող եք վերցնել ցանկացած սեզոնային հատապտուղներ՝ ազնվամորի, մոշ, թութ, կեռաս։ Տորթը ստացվում է բուրավետ, նուրբ, հյութալի և շատ համեղ, պարզապես հալչում է բերանում. անպայման փորձեք:

Թխվածքաբլիթների շերտերն այնքան նման են բիսկվիթի, որ ոչ ոք առաջին անգամից չի կռահում, թե ինչպես է պատրաստվել տորթը։ Բաղադրիչներ` 450 գրամ թխվածքաբլիթներ ընկույզով ,500 գրամ ցանկացած կաթնաշոռ ,400 գրամ խտացրած կաթ ,երեք հասած բանան 200 գրամ ,թարմ ելակ։

Պատրաստման եղանակը: Կաթնաշոռը լցնում ենք ամանի մեջ,Վրան լցնում ենք խտացրած կաթ և պատառաքաղով զգուշորեն մանրացնում ենք ամեն ինչ։ Խորհուրդ. Կարելի է վերցնել ցանկացած կաթնաշոռ, նույնիսկ կարելի է օգտագործել կաթնաշոռային զանգվածը, բայց հետո ավելի լավ է ավելի քիչ խտացրած կաթ վերցնել։

Կաղապարը, որի ձևը ձեզ ամենաշատն է դուր գալիս, ծածկում ենք փայլաթիթեղով և ներքևի մասում քսում ենք փոքր քանակությամբ կաթնաշոռային զանգվածով: Շարում ենք մեկ շերտ թխվածքաբլիթ, այդ շերտը ծածկում ենք կաթնաշոռային զանգվածով։ Եթե ցանկանում եք, որ տորթը ավելի արագ ներծծվի, կարող եք թխվածքաբլիթների վրա կաթ ցողել (կամ թաթախել կաթի մեջ՝ նախքան կաղապարի մեջ դնելը):

Հասած մեծ բանանները թեք կտրատում են բարակ շերտերով և դնում հաջորդ շերտում։ Հաջորդը կլինի թխվածքաբլիթի ևս մեկ շերտ՝ քսել կաթնաշոռի զանգված, թխվածքաբլիթի շերտ, բանանի ևս մեկ շերտ, թխվածքաբլիթի շերտ, կաթնաաշոռային զանգվաշի շերտ, զարդարել ելակով և տորթը դնել սառնարանըոը թողնել ողջ գիշեր:Նյութը հրապարակման պատրաստեց  ՝https://news52post.com--ը: